13:40 , 2 սեպտեմբեր, 2018Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական և հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
.jpg?1535879497127)
.jpg?1535879513759)
