Հայտնի են դարձել արքայադուստր Դիանայի վերջին խոսքերը


19:45 , 1 սեպտեմբեր, 2018

Փրկարարական ծառայության աշխատակից Քսավիե Գուրմելոնը պատմել է արքայադուստր Դիանայի մասնակցությամբ վթարի մանրամասները։

Փրկարարի խոսքով՝ երբ ինքը ժամանել է վթարի վայր՝ Ալմա կամրջի մոտ գտնվող թունելը, Ուելսի դքսուհին դեռ կարողանում էր խոսել:

Картинки по запросу princess diana

«Ես բռնել էի նրա ձեռքից, խնդրում էի հանգստություն պահպանել և չշարժվել: Ես ասացի նրան, որ մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք նրան: Նա պատասխանեց. «Տեր Աստված, ի՞նչ է պատահել»,- պատմել է փրկարարը:

Նա նաև պատմել է, որ արքայադուստր Դիանայի վնասվածքները աննշան են եղել և զարմացել է, որ Դիանան հիվանդանոցում մահացել է: