Դոնեցկի իշխանությունները հայտնել են` ով է կազմակերպել Զախարչենկոյի սպանությունը


13:40 , 1 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը կազմակերպել են Ուկրաինայի հայտուկ գործողությունների ուժերը: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ԴԻՀ-ի առաջնորդի խորհրդական Ալեքսնադր Կազակովը:

«Այո, դա իսկապես այդպես է: Ձերբակալված անձինք խոստովանական ցուցմունք են տվել»,-ասել է նա:

Զախարչենկոն զոհվել է երեկ երեկոյան «Սեպար» ռեստորանում պայթյունի հետևանքով: Ընդհանուր առմամբ` վիրավորվել է 11 մարդ: Դոնեցկի իշխանությոինները կատարվածն ահաբեկչություն են անվանել: Կա մի քանի ձերբակալված, նրանք հաստատել են, որ տեղի  է ունեցել Կիևի կողմից դիվերսիա:

Նշենք նաև , որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է կատարվածին` մեղադրելով դրանում Կիևին: