12:19 , 1 սեպտեմբեր, 2018Լինելով մշտապես սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպություն` այս անգամ «Գլոբալ Կրեդիտն» անակնկալ էր պատրաստել Արագած գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար: Նրանք հնարավորություն ստացան այցելելու ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ ծանոթացան Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը: Այնուհետև ուղևորությունը շարունակվեց դեպի «Գլոբալ Կրեդիտի» գրասենյակ, որտեղ աշակերտները կարողացան կազմակերպության աշխատանքի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել աշխատակիցներին և ստացան բոլոր հարցերի մանրակրկիտ պատասխանները:
Հուսով ենք, որ ամառային արձակուրդների այս յուրահատուկ ավարտը կներշնչի աշակերտներին նոր ուսումնական տարվա եռանդուն մեկնարկ տալու համար:
Շնորհավոր Սեպտեմբերի 1:
