«Ամեն տարի Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին և օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության և գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։
Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաև փոխնախարարները։ Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մանկավարժներ, ռեկտորներ և այլք։