«Հրապարակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնին հավակնում է 35-ից ավելի թեկնածու.կան աբսուրդ անուններ


10:10 , 1 սեպտեմբեր, 2018
«Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը:

Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական ու անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով:

Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:

Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է:

Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: