Կալիֆորնիայի ափերին անոմալ շոգերի պատճառով ձկները «խաշվել են»


00:00 , 1 սեպտեմբեր, 2018

Հազարավոր ձկներ են վերջերս սատկել Կալիֆորնիայի Մալիբի նեղուցի ափերին: Պատճառը ոչ թե թունավոր ջրիմուռներն են կամ քիմիկատները, այլ ջրի չափազանց բարձր ջերմաստիճանը: Ձկները կենդանի վիճակում փաստացի խաշվել են ջրում՝ գրում է Live Science-ը:

Գիտնականները կարծում են, որ ապագայում գլոբալ տաքացման հետևանքով նման երևույթները ավելի հաճախակի կդառնան և ավելի մեծ տարածքներ կընդգրկեն:

Յուրաքանչյուր ամառ շոգի 1 բարձրացած աստիճանը կհանգեցնի մահացության 5% աճի: Անցյալ տարի նման դեպք չղջիկների հետ էր կատարվել Ավստրալիայի անտառներում:

Image result