Ամուսնալուծության պատճառով Անջելինա Ջոլին 34 կիլոգրամ է կորցրել


23:40 , 31 օգոստոս, 2018

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնությունը դերասանուհու համար իսկական փորձություն է դարձել, գրում է Star պարբերականը։

Աղբյուրների խոսքով՝ Ջոլիի առողջությունը սպառնալիքի ներքո է, քանի որ նրա քաշը կրիտիկական ցուցանիշի է հասել։

«Էնջին գրեթե դադարել է ուտել և 34 կգ է կորցրել։ Նա հուզականորեն և հոգեպես կոտրված է»,- ասել է աղբյուրը։

Նա նաև հավելել է, որ դերասանուհին անորեքսիայով տառապողի տեսք ունի։ Բժիշկներին մտահոգում է նրա առողջությունը, իսկ ընկերները խնդրում են միջոցներ ձեռնարկել։