Նոր iPhone-ն iPhone XS կկոչվի


22:43 , 31 օգոստոս, 2018

2018 մոդելային տարվա iPhone-ներից մեկը iPhone XS կկոչվի և ոսկեգույն երանգի կլինի։ Այս մասին հաղորդում է 9To5Mac-ը՝ վկայակոչելով ապագա սմարթֆոնի ռենդերը, որի շնորհանդեսը սեպտեմբերի 12-ին տեղի կունենա։

Ակնհայտ է, որ լուսանկարում  OLED էկրաններով և չժանգոտվող պողպատից շրջանակով նախկին տարբերակներն են պատկերված։

Ամեն դեպքում, առավել տրամաբանական է դրանք միմյանց հետ համեմատելը, քան տարբերվող և ավելի հասանելի մոդելի հետ։