Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքում մայրը մեկ րոպեից ավել ժամանակահատվածում չի էլ նկատել՝ ինչպես է դուստրը ջրահեղձ լինում լողավազանում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Մեկամյա աղջնակին ծննդյան օրվա կապակցությամբ լողավազան են տարել։ Երբ մայրը բջջային հեռախոսով է զբաղվել, երեխան փրկարարական օղակով ընկել է, և գլուխը ջրի տակ է հայտնվել։
Կինը տեքստային հաղորդագրություն է գրելիս եղել և չի նկատել՝ ինչ է կատարվում։ Նրա ուշադրությունը փորձել է գրավել մեկ այլ երեխա, սակայն կինը թույլ չի տվել։
Շուրջ մեկուկես րոպե անց ջրահեղձ լինող երեխային նկատելով՝ մայրը նրան դուրս է բերել ջրից և արհեստական շնչառություն փորձել տալ, սակայն անօգուտ։ Հիվանդանոցում ևս բժիշկները փոքրիկին օգնել չեն կարողացել։