Լիրայի փրկության համար Թուրքիան բարձրացրել է արժութային դեպոզիտները


16:35 , 31 օգոստոս, 2018

Թուրքիան բարձրացրել է արտարժույթով դեպոզիտային հաշվեհամարների հարկը և նվազեցրել լիրայով խնայողությունների հարկերը՝ փորձելով ամրապնդել ազգային արժույթը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Մինչև 6 ամիս արտարժույթով դեպոզիտների հարկերն ավելացել են 18-20 տոկոսով։ Իսկ մեկ տարի ժամկետով լիրայով դեպոզիտների հարկը 10 տոկոսից 0-ի է հասցվել։

Այդ քայլից հետո լիրան շուրջ 2․1 տոկոսով ամրապնդվել է՝ մեկ դոլարի համեմատ 6․51 ցուցանիշի հասնելով։