Ռուսաստանը չի արտահանձնի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին. «Ինտերֆաքս»


14:00 , 31 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ