Առողջապահության նախարարն աչք է փակում հոգեբուժարանի տնօրենի ապօրինությունների վրա. «Իրավունք»


10:40 , 31 օգոստոս, 2018

«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների վերակազմակերպման արդյունքում ստեղծված Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում իսկական գժանոց է տիրում: Սակայն խնդիրը կապված է ոչ թե հիվանդների, այլ ղեկավարության հետ:

Մամուլում վերջերս շատ է խոսվել աշխատողների նկատմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի վատ պահվածքի մասին:

Մինչդեռ այդ ամենից տեղյակ լինելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աչք է փակում, իսկ աշխատանքային մթնոլորտը կենտրոնում գնալով ավելի ու ավելի անտանելի է դառնում:

Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, հոգեբուժարանի կոլեկտիվը ահ ու սարսափի մեջ է, իսկ նոր ղեկավարությունն իրեն զգում է այնպես, ինչպես Հիտլերը ֆաշիստական Գերմանիայում: Գուցեև այս ամենն արժանահավատ չթվար, եթե «Իրավունքի» ձեռքում չհայտնվեր մի տեսանյութ, որտեղ Ն. Վանեսյանը վատ խոսքեր է հնչեցնում աշխատողների հասցեին, ապա հրում նրանցից մեկին:

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ աշխատողը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն Ն. Վանեսյանը սկսում է բրդբրդել և բղավել»,-գրել է թերթը: