Միայն Հայաստանում է, որ քաղաքական գործիչները այնպիսի հարցազրույցներ են տալիս, որոնք հետո պետք է 10 ձև հերքել


13:28 , 21 մայիս, 2013

Տեսնես միայն Հայաստանո՞ւմ է, որ քաղաքական գործիչները, գործարարները այնպիսի որակի հարցազրույցներ կամ մեկնաբանություններ են տալիս, որ հետո ստիպված են լինում լրացուցիչ հարցազրույցներ կամ հաղորդագրություններ տարածել, իրենց թիմակիցներին ընդգրկել մեկնաբանությունները մեկնաբանելու, հարցազրույցի առնչությամբ հարցազրույց տալու… Երևի միայն Հայաստանում է, որ մարդիկ պարզ, մատչելի, նույնիսկ երրորդ դասարանի աշակերտին հասու միտք կարող են արտահայտել, իսկ հետո նույն պրիմիտիվ միտքը 10 ձևով մեկնաբանել ու վերջում դժգոհ մնալ, որ մնացին չհասկացված: