Instagram-ը ջնջել է Դեն Բիլզերյանի պատասխանը ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր նրան ձերբակալելու որոշում էին կայացրել. ահա թե ինչ էր այնտեղ գրված (Photo)


10:36 , 31 օգոստոս, 2018

Դեն Բիլզերյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրեն հետախուզում հայտարարելու որոշմանն ու երեկ Instagram-ի Story բաժնում գրառում հրապարակել, որ ժամեր անց կայքի ադմինիստրացիան հեռացրել է՝ ատելություն քարոզելու պատճառաբանությամբ։

Գրառման մեջ Դենը մոտավորապես այսպիսի միտք էր արտահայտել.

«Միշտ հաճելի է արթնանալ լավ լուրերից։ Եթե այս պիղծ այծ ադրբեջանցի պաշտոնյաները որոշել են ինձ Ինտերպոլով ձերբակալել, ապա թող չմոռանան օգտվել իմ մարիխուանայից, CBD-ից (Կանաբիդիոլ թմրանյութ) ու խմիչքներից։»։ Ինստագրամը հեռացրել է այս գրառումը, քանի որ դրա մեջ նաև հայհոյանքներ կային։