«Հրապարակ». ՌԴ-ի հետ «հումանիտար համագործակցության» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո


09:15 , 31 օգոստոս, 2018

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում:


Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է ՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ:

Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո  հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան և ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում