Նադալ․ Կարեն Խաչանովը շատ լուրջ մրցակից է


23:10 , 30 օգոստոս, 2018

Armsport.am-ը գրում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է US Open-ի երրորդ շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքների մասին․

«Խաչանովը լուրջ մրցակից է։ Նա երիտասարդ է և անչափ ակտիվ։ Երեք շաբաթ առաջ նրա հետ խաղացել եմ «Rogers Cup»-ի շրջանակում․ շատ բարդ հանդիպում էր։ Հույս ունեմ՝ առաջիկա խաղում կկարողանամ լավ թենիս ցուցադրել և դուրս գալ հաջորդ փուլ։ Հենց դրան եմ ես ձգտում»,- Նադալի խոսքը մեջբերել է ATP պաշտոնական կայքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։