NBA-ն հանել է մարզակոշիկների գույնի վերաբերյալ սահմանափակումները


21:30 , 30 օգոստոս, 2018

Armsport.am-ը գրում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պատմության մեջ առաջին անգամ հանել է բասկետբոլիստների մարզակոշիկների հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները։

ESPN-ը հաղորդում է, որ բասկետբոլիստներն այժմ կարող են ցանկացած հանդիպման ժամանակ հագնել ցանկացած գույնի մարզակոշիկ։ Նման որոշմամբ NBA-ն ցանկանում է բասկետբոլիստներին խաղահրապարակում ինքնաարտահայտվելու ավելի շատ հնարավորություններ տալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։