Կարդացեք ծրագրերը, խորացեք իրատեսական դրույթների մեջ, հանկարծ թույլ չտաք, որ ձեզ խաբեն


18:52 , 30 օգոստոս, 2018

Վերջ, ավագանու գալիք ընտրությունների մասնակից կուսակցություններն իրենց ցուցակները հանձնեցին ԿԸՀ։
Շատ լավ է, որ այսպիսի բարձր ակտիվություն գոյություն ունի, դա իրական մրցակցության դաշտ է ձևավորվել և կարծում եմ՝ հենց դա ամենալավ խթանը կհանդիսանա երևանցիների համար ճիշտ ընտրություն կատարելու համար։
Պարզապես հիշեցնենք, որ այս ընտրությունները միտված են լուծելու սոցիալական խնդիրներ, այլ ոչ թե քաղաքական։

Կոյուղիների, աղբի, տրանսպորտի, հասանելի բնակարանների, առողջապահության, կանաչապատման և ուրիշ կարևոր խնդիրների լուծումը չի ենթադրում պոպուլիզմ, ամպագոռգոռ հայտարարություններ։

Կարդացեք ծրագրերը, խորացեք իրատեսական դրույթների մեջ, հանկարծ թույլ չտաք, որ ձեզ խաբեն։

Կից նյութն՝ այստեղ։