Գիտնականները խոսել են ձիթապտղի յուղի օգտակար հատկությունների մասին


20:00 , 30 օգոստոս, 2018

Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ձիթապտղի յուղը օգտակար է ճարպոտ սննդի սիրահարներին, քանի որ այն նվազեցնում է լյարդի ճարպակալման հավանականությունը,– հաղորդում է healthystyle.info կայքը։

Հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ զեյթունի ձեթի բաղադրության մեջ հատուկ միացությունների շնորհիվ կարելի է փոխհատուցել յուղոտ սննդի վնասները։ Ձիթապտղի յուսն ի վիճակի է նաև նվազեցնելու սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Հետազոտողները ենթադրում են, որ զեյթունի ձեթի օգտակար ազդեցությունը մեծ մասամբ պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող հիդրոքսիտիրոզոլով և պոլիֆենոլով, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդային հատկություններով։