Ցնցված են բոլորը. «Տաղանդ» շոուում վտանգավոր հնարքի ժամանակ աղջիկն ընկնում է կրակի մեջ (Video)


17:45 , 30 օգոստոս, 2018

American’s Got Talent շոուի մասնակիցը նկարահանումների ժամանակ գլխով ներքև է ընկել։ Համարը կատարելիս ակրոբատը չի կարողացել պահել զուգընկերուհուն, ինչի արդյունքում աղջիկն ընկել է բարձրությունից։ Անկումը ցնցել է հանրությանն ու դատավորներին։

Թայս և Մերի Նիլսենները բարդ համար էին կատարում, որի ընթացքում տղամարդու աչքերը կապված էին։ Նա չի կարողացել պահել զուգընկերուհուն, ինչի հետևանքով աղջիկն ընկել է բարձրությունից բեմի վրա, որտեղ կրակ էր վառվում։

Սակայն մի քանի վայրկյան անց աղջիկը բարձրացել է ընկած տեղից և ժպտացել։ Նա չի վնասվել։