Սահմանադրական կարգի տապալման և 10 զոհերի գործերը միացվել են, «Մարտի 1»-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ (Video)


16:30 , 30 օգոստոս, 2018
Tert.am-ը գրում է.

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախաքննության գաղտնիությունը հանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե նախաքննության գաղտնիքը հանվի, հանրությունն ամբողջական տեղեկատվություն կստանա:

«Նման ընթացակարգ գոյություն չունի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը ամբողջ ծավալով բացահայտվի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի: Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- նշեց Սասուն Խաչատրյանը:


ՀՔԾ պետի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է: Ըստ նրա՝ նման պահանջներ բավարարելը իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, ապա Խաչատրյանն ասաց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ-ը հարմար է գտել գաղտնազերծել: Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է»:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ