22-ամյա կոլումբացին կտրել է քթի կեսը և ականջները՝ կմախքի նմանվելու համար (Photo)


07:45 , 31 օգոստոս, 2018

22-ամյա Կալակա Սքալը (Էրիկ Ռամիրես) Կոլումբիայից է և դաջվածքներ է անում: Սակայն նա հայտնի է դարձել ոչ թե իր դաջվածքների, այլ իր սարսափելի տեսքի շնորհիվ:

Երիտասարդն ամբողջ մաշկը և մարմինը դաջվածքներով է ծածկել, լեզուն բաժանել է երկու մասի, քթին պիրսինգ է արել, կտրել է ականջներն ու քթի մի մասը: Հիմա այս տղան կմախք է հիշեցնում և հպարտանում է դրանով:

Կոլումբացին սկսել է արտաքինի հետ փոփոխություններ կատարել մոր մահից հետո: Նրա խոսքերով՝ մայրը նրան արգելում էր փոփոխություններ անել, և շատերն են խորշում իրենից, սակայն Կալակին քիչ է հետաքրքրում մարդկանց կարծիքը:

«Մարմնի ձևափոխումն անձնական որոշում է, և այն քննադատությունների համար չէ: Սա նույնն է, որ կնոջը քննադատեն կրծքերը մեծացնելու համար: Ինքս ինձ նորմալ մարդ եմ համարում, միայն արտաքինս է տարբերվում»