Մոսկվան և Բաքուն տնտեսական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր կստորագրեն


14:00 , 30 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ-ի և Ադրբեջանի  էկոնոմիկայի նախարարությունները մտադիր են համաձայնագիր ստորագրել տնտեսական համագործակցության զարգացման մասին. հայտնում է Интерфакс-ը:

Նշվում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը, որը հավանության է արժանացնում տվյալ համաձայնագրի ստորագրումը: