Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար


13:30 , 30 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։


Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ