Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու մասին օրենքը


11:40 , 30 օգոստոս, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: