Ալյուրի գինը 1կգ-ը շուրջ 50 դրամով կթանկանա, եթե Վրաստանում ընդունված որոշումն ուժի մեջ մտնի. ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերություններ


22:40 , 29 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով. Tert.am-ի հետ զրույցում պնդեցին ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:  

Նշենք, որ Վրաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը: Ըստ որոշման՝ ցորենը միայն պետք է ներկրվի Փոթիի նավահանգստի միջոցով և այնտեղից երկաթգծով տեղափոխվի: Խնդրի առնչությամբ հայ գործարարները նամակով դիմել են կառավարությանը։

«Մինչև այժմ ցորենն ուղղակի գնվում էր ՌԴ-ից, Ստավրոպոլի երկրամասից, հիմա պետք է հացահատիկ առնվի ոչ թե ֆերմերից, այլ ծովափում վաճառող ընկերությունից, որը յուրաքանչյուր  տոննայի մեջ եկամուտ պետք է ունենա վաճառելուց, կամ պետք է մինչև ծով հասցնել, քանի որ Ստավրոպոլի ճանապարհը, որ պետք է գար Հայաստան, փակվում է ինչ-ինչ պատճառով, և  Հայաստանի ոչ մի կառույց մեզ այդ մասին չի ասում, չեն զգուշացնում, կարծեմ՝ Տրանսպորտի և կապի նախարարություն գոյություն ունի, որը մեզ չի էլ զգուշացնում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։