Instagram-ն օգտահաշիվները հաստատելու գործառույթ կունենա


23:20 , 29 օգոստոս, 2018

Instagram-ում օգտահաշիվները հաստատելու գործառույթ կհայտնվի։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։ Դրա համար օգտատահաշվի կարգավորումներում անհրաժեշտ է նշել իսկական անունը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի լուսանկարրը ներկայացնել։

Ծառայությունում նաև օգտատիրոջ օգտահաշվի մասին տեղեկություն կտեղադրվի։ Դրա միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե տվյալ մարդը որ երկրից է, նրա նախկին կեղծանունները, ինչպես է նա գրանցվել օգտահաշվում և այլն։

Բացի այդ՝ Instagram-ի օգտատերերը կողմնակի հավելվածների շնորհիվ, այսպես կոչված, երկգործառույթային վավերականացնում կանցնեն։ Այս գործառույթը սահմանվում է օգտատերերի անվտանգությունը խստացնելու համար։