ԱՄՆ-ում գիտնականները հաստատել են, որ մարդու արյան խումբը կարելի է փոխել։ Դրա համար պետք է ընդամենը մարդու արյան բջիջների բաղադրությունը փոխել, ինչը բարդ չէ։
Մարդու աղիքային մանրէների ԴՆԹ-ում արյան խմբի փոփոխության փորձնական նախագիծ են իրականացրել։
Պարզվել է, որ ածխաջուրը քայքայող ֆերմենտները թույլ են տալիս ազատվել շաքարի մնացորդներից արյան կարմիր գնդիկների մակերեսին։
Նման բացահայտումը բժիշկներին և գենետիկներին թույլ կտա չփնտրել արյան համապատասխան խումբը անհրաժեշտության դեպքում։ Կնվազի նաև քաղցկեղով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդանալու վտանգը։