Այս հետազոտությունը հույս է ներշնչում ավելորդ քաշի խնդիր ունեցող մարդկանց


21:01 , 29 օգոստոս, 2018

Ամերիկյան գիտնականները հույս են ներշնչում ավելորդ քաշ ունեցող մարդկանց. ախորժակը նվազեցնող միջոց է գտնվել, որը, ակնհայտորեն, լուրջ խնդիրներ չի առաջացնում սրտի համար՝ երկարատև օգտագործման դեպքում,– հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը։

Lorcaserin անունով դեղամիջողը գիտնականները փորձարկել են 40 ամիս՝ երկու խմբերի վրա. խմբերից մեկը ընդունել է դեղամիջոցը, մյուսին՝ պլացեբո են տվել։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը 12 հազար մարդ է մասնակցել, որոնք տառապում էին ճարպակալմամբ։ Lorcaserin ընդունած մարդիկ միջինում 4 կգ են կորցրել։ Նրանցից 3,3 հազարը ենթարկվել է սրտի փականների աշխատանքի հետազոտության. սրտի վրա լուրջ բացասական ազդեցություն չի հայտնաբերվել, հաղորդում է պարբերականը։ Պլացեբո ընդունած խմբում միայն 17% է նման քաշ կորցրել։

Այնուամենայնիվ, Lorcaserin-ը նաև կողմնակի ազդեցություն կարող է ունենալ, նշում են հրապարակման հեղինակները։ Հաճախ գլխապտույտ, սրտխառնոց և գլխացավեր կարող են առաջ գալ։ Չի կարելի բացառել նաև հոբեվիճակի վրա ազդեցությունը. Դեղն ընդունած 21 մարդու մոտ ինքնասպանության մասին մտքեր են առաջացել։