Բրազիլիան Վենեսուելայի հետ սահման զորք է ուղարկում


19:00 , 29 օգոստոս, 2018
Aysor.am-ը գրում է.
Բրազիլիայի կառավարությունը զորք է ուղարկում Վենեսուելայի հետ սահմանին մոտ գտնվող Ռորայմա նահանգ՝ վենեսուելացի ներգաղթյալների հոսքի պատճառով անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Թեմերը:
 
«Այսօր ես հրամայել եմ կիրառել զինված ուժեր՝ Ռորայմա նահանգում իրավակարգի պահպանման համար… որպեսզի ապահովվի բրազիլացիների, ինչպես նաև իրենց երկիրը լքած և Բրազիլիայում ապաստան փնտրող վենեսուելացի ներգաղթյալների անվտանգությունը», - հայտարարել է Թեմերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ