Մեղուների մոտ թունաքիմիկատների հանդեպ նույն հակումն է ձևավորվում, ինչպես ծխողների մոտ՝ նիկոտինի հանդեպ


19:20 , 29 օգոստոս, 2018

Մեղուների մոտ թունաքիմիկատ պարունակող սննդի հանդեպ նույնպիսի հակում է ձևավորվում, ինչպես ծխողների մոտ՝ նիկոտինի հանդեպ՝ գրում է The Guardian-ը:

Բրիտանացի գիտնականները առաջարկել են մեղուներին երկու տեսակի շաքարի օշարակ, դրանցից մեկի մեջ թունաքիմիկատներ է ավելացված եղել: Գիտնականները նկատել են, որ ժամանակի հետ մեղուները սկսում են նախընտրել թունաքիմիկատներ պարունակող օշարակը:

Գիտնականները նկատել են, որ թունակիմիկատներ պարունակող սնունդ երբևէ չօգտագործած մեղուները նախընտրում են մաքուր սնունդը, իսկ մեղուների այն խումբը, որին կերակրել են թունաքիմիկատ պարունակող սնունդով, հակում է ցուցաբերում այդ սննդի նկատմամբ:

Գիտնականները պնդում են, որ հետազոտությունը դեռ հավելյալ վերլուծության կարիք ունի: