Չենք դիտարկում մեզ համար ոչ մի մրցակից. ՔՊ մամուլի խոսնակ


18:20 , 29 օգոստոս, 2018

Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» դաշինքը ավագանու ընտրություններին կմասնակցի 170 հոգանոց ցուցակով, որը գլխավարում է Հայկ Մարությանը,  լրագրողներին ասաց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ դաշինքի մեջ միավորվել են ՔՊ կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը և հեղափոխությանը մասնակցած մի շարք անհատներ, հանրային գործիչներ, ակտիվիստներ, ինչպես, օրինակ, «Դինգո» կենդանասերների ակումբ ՀԿ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Դիտարկմանը, եթե պատրաստվում էին դաշինքով գնալ ընտրությունների, ապա ինչո՞ւ «Ելք» դաշինքի կուսակցությունների հետ չմիավորվեցին, Կոստանյանն ասաց.

««Քաղաքացիական պայմանագրի» և «Ելք» դաշինքի համագործակցությունն այս պահին միայն ԱԺ ֆորմատում է»:  

Նա ընդգծեց, որ որպես հեղափոխություն իրականացրած թիմ՝ իրենք հույս ունեն, որ իրենց հաղորդակցությունը ՀՀ քաղաքացիների հետ շարունակվելու է: Հարցին՝ ո՞ւմ են համարում մրցակից, Կոստանյանը պատասխանեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ