Իսրայելը սպառնացել է պատասխանել Սիրիայում Իրանի գործողություններին


16:30 , 29 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի հետախուզության նախարար Իսրաել Կացը հայտարարել է Սիրիայում Իրանի գործողություններին անհապաղ արձագանքելու պատրաստակամության մասին, եթե դրանք սպառնան Իսրայելին. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի պաշտպանել իրանական ուժերին, ապա անհապաղ կտեսնի դրա հետևանքները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիան ու Իրանը տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: