Մեքսիկայում թմրալաբորատորիա և 4 տոննա մետամֆետամին են հայտնաբերել


20:10 , 29 օգոստոս, 2018
Aysor.am-ը գրում է.
Մեքսիկայի զինված ուժերն ԱՄՆ-ի հետ սահմանին հայտնաբերել են թմրանյութերի արտադրության լաբորատորիա և չորս տոննա մետամֆետամին, հայտնում է РИА Новости-ն:
 
Լաբորատորիան հայտնաբերվել է Ստորին Կալիֆոռնիայի նահանգում իրականացված հատուկ գործողության շրջանակում: Բացի պատրաստի թմրադեղից, շենքում հայտնաբերվել Է նյութ, որից կարելի էր պատրաստել ևս շուրջ 6 տոննա մետամֆետամին: Ինչպես հայտնել են զինվորականները, լաբորատորիան գործել է շուրջ մեկ տարի: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ