Վրաստանից ցամաքային ճանապարհով ցորենի՝ Հայաստան ներկրման արգելքը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանից ակնկալիքներով


15:50 , 29 օգոստոս, 2018
Վրաստանի ղեկավարության կողմից այդ երկրի տարածքով ցորենի՝ ցամաքային ճանապարհով դեպի ՀՀ ներկրման արգելքի սահմանումը կարող է պայմանավորված լինել Tanap գազատարի հարցում Ադրբեջանից ակնկալիքներով, ինչը կքննարկի վարչապետ Բախտաձեն` օգոստոսի 30-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցելության ընթացքում: Հարցն ակտուալացել է Կասպյան համաձայնագրի ստորագրումից հետո, երբ իրականություն է դառնում գազատարի շինարարությունը, մեծանում են ծովի ընդերքի անհամեմատ մեծ ռեսուրսներից օգտվելու Ադրբեջանի հնարավորությունները: