Ռուս նախարարը պատմել է՝ իր «Կորտեժ»-ն ընտրելիս ինչի վրա է ուշադրություն դարձրել Պուտինը


15:29 , 29 օգոստոս, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար «Կորտեժ» շարքի լիմուզին ընտրելիս չի խնդրել լրացուցիչ դետալների մասին։ Այդ մասին պատմել է ՌԴ առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
«Եթե խոսենք նախագահի մասին, ապա նա ամեն թիթիզության վրա ամենից քիչն է ուշադրություն դարձնում»,- ասել է Մանտուրովը։

Նրա խոսքով՝ Պուտինին հետաքրքրում են կարևոր դետալները։ «Որպեսզի մեքենան լինի որակյալ և ամոթ չլինի այն իր օտարերկրացի գործընկերներին առաջարկելը»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը մայիսի 7-ին իր երդմնակալության արարողությանը ժամանել էր հենց «Կորտեժ» շարքի լիմուզինով։

«Կորտեժ» նախագիծը պետության առաջին դեմքերի համար նախատեսված լյուքս դասի մեքենաների ընտանիք է։ Ազատ վաճառքում «Կորտեժ» շարքի մեքենաները կհայտնվեն Aurus բրենդի ներքո հաջորդ տարվա սկզբին։ Դրանց մոտավոր արժեքը կսկսվի 10 մլն ռուբլուց։