13:20 , 29 օգոստոս, 2018
Դեն Բիլզերյանին հայաստանյան այցի ժամանակ ուղեկցող գեղեցկուհիներից՝ Լեսլի Աննաբելը իր միկրոբլոգում կիսվում է Հայաստանից ստացած տպավորություններով: Լեսլին Ինստագրամի իր էջի «Սթորի» հավելվածում նոր լուսանկար է հարպարկել, որում հրաժեշտի գրառում է արել: Նա իր շնորհակալությունն է հայտնել հայերին ու Հայաստանին ջերմ ընդունելության և սիրո համար:
«Շնորհակալություն հայերին մեզ այդքան սեր ցույց տալու համար: Հայաստանը շատ գեղեցիկ է և ես օրհնված եմ, որ հանդիպեցի այն մարդկանց, որոնց հետ ծանոթացա: Անհամբեր կսպասեմ վերադարձիս»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Դեն Բիլզերյանի վերջին օրն է Հայաստանում: «Պոկերի արքան» այստեղից կմեկնի Թաիլանդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ