Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննայի առաջնեկը


11:30 , 29 օգոստոս, 2018

BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի, ոճաբան Մադոննայի առաջնեկը: Շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգը աղջիկ է ունեցել: Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Մենք կապ հաստատեցինք Մադոննայի հետ, ով այդ պահին բժշկական հետազոտություն էր անցնում և չկարողացավ պատասխանել հարցերին: Երջանիկ մայրիկի հետ հարցազրույցը խոստանում ենք ներկայացնել ավելի ուշ: 

Նշենք, որ 24-ամյա հաղորդավարուհին հղիության ամբողջ ընթացքը հրաշալի է տարել ու  գրեթե չի դադարել աշխատել: Նա բազմիցս հարցազրույցներում նշել է, որ բախտը բերել է ամուսնու հարցում, և որ երեխա ունենալու լուրը միայն դրականորեն է ազդել իր և ամուսնու վրա: Սոսն ավելի ուշադիր ու հոգատար է դարձել իր երկու աղջիկների հանդեպ:

pjimage.thumb (1).jpg

31353629_583424628679567_6587276764479750144_n

31425435_372628386556453_5871600939403575296_n