Զինված հարձակում ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա


09:18 , 29 օգոստոս, 2018

2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգներով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Պաշտոնական մամուլի հաղորդագրություն քիչ անց կտարածվի։