23:10 , 28 օգոստոս, 2018Panorama.am-ը գրում է.
Ավստրիայի կառավարությունը ծրագրում է արգելել ներգաղթյալներին հաճախել մասնագիտական վերապատրաստման դասընթացների այնքան ժամանակ, մինչև չստանան երկրում մնալու թույլտվություն։ Եվրանյուզը գրում է, որ դեռ օգոստոսի սկզբին Վիեննայում որոշվել էր, որ ուսումն արտաքսման համար խոչընդոտ չպետք է լինի:
Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն ասել է. «Երբ որևէ մեկը գալիս է մեզ մոտ և դիմում է ներկայացնում, և քանի դեռ այդ գործընթացը գնում է ու դիմումի պատասխանն անհայտ է, անընդունելի է, որ նման մարդու թույլատրվի սովորել առանց բնակվելու իրավունքի»։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 30 հազար կացարան փնտրողներից 8600-ը սովորելու տարիքի են՝ առնվազն 25 տարեկան են։ Նրանցից 1300 մարդ ցանկանում է ստանալ պրոֆեսիոնալ մասնագիտություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։