Աղջիկը ցույց է տվել բուսակերության բացասական կողմերը ու թե ինչ տեսք է ստացել միս ուտելուց հետո


20:45 , 30 օգոստոս, 2018

Քրիսթել անունով հոլանդուհին ցուցադրել է իր ֆիզիկական վիճակի փոփոխությունը բուսակերությունից հրաժարվելուց հետո։ Twitter-ի օգտահաշվում երկու համեմատական լուսանկարների հրապարակումը բուսակերների և մսակերների միջև վեճի նոր առարկա է դարձել։

«Ձախից՝ բուսակեր շուրջ չորս տարի, սննդակարգում՝ բանջարեղենի և մրգերի սովորական քանակությամբ (լուսանկարն արված է երկու ամիս առաջ)։ Աջից՝ 3 շաբաթ կենդանական ծագման որակյալ մթերք եմ օգտագործել (երեկ եմ լուսանկարվել)։ Մաշկս բարելավվում է, դեմք ավելի քիչ է այտուցված։ Բայց ամենալավն այն է, որ այլևս չեմ ցանկանում մեռնել»,- մակագրել է լուսանկարը Քրիսթելը։

Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում լուսանկարն ավելի քան 33 հազար like է հավաքել։ Օգտատերերի մի մասն առաջարկել է շարունակել բուսակերությունը, իսկ մյուս մասը շնորհավորել է կենդանական ծագման մթերքներ օգտագործելու կապակցությամբ։