23:45 , 28 օգոստոս, 2018Գիշերային վեցից ութ ժամ տևող քունը սրտի համար ամենաբարենպաստն է, ընդ որում՝ կարճ կամ երկար քունը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության կամ ինֆարկտի հավանականությունը՝ զգուշացնում են գիտնականները։ Այս մասին գրում է Independent պարբերականը։
Վեցից ութ ժամ քնող մեծահասակների համեմատությամբ դրանից պակաս քնողների մոտ սրտի հիվանդությունների հավանականությունը մեծացել է 11%, իսկ դրանից ավել քնողների դեպքում 33%-ով ինը տարվա ընթացքում, հայտարարել են գիտնականները։
«Հետագա հետազոտություններ են անհրաժեշտ իրականացնել պարզելու համար, թե ինչու է դա հենց այդպես, սակայն մենք գիտենք, որ քունն ազդում է կենսաբանական գործընթացների վրա, և այդ ամենը ազդում է սրտի իշեմիկ հիվանդության վրա»,- նշել է հետազոտության հեղինակ Էպամինոնդաս Ֆունտասը՝ Օնասիսի (Աթենք) կարդիովիրաբուժության կենտրոնից։