Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի բողոքը


17:10 , 28 օգոստոս, 2018

Azatutyun.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Ազատության» հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ կալանավորելու Խաչատուրովին։ Բայց, ինչպես փոխանցեց փաստաբանը, դատարանը չնայած գտել էր, որ չկան հիմնավոր կասկածներ, որ Խաչատուրովն առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքին, միևնույն ժամանակ գտել էր, որ կալանքը հիմնավոր է, սակայն որոշել էր որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել և Խաչատուրովին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել։

Փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը որոշում է, որ չկան մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածներ, պետք է մերժի նրան կալանավորելու միջնորդությունը, ոչ թե կալանքը համարի թույլատրելի։ Պողոսյանն ասաց, որ իրենք վերաքննիչում բողոքարկում էին հենց այս հանգամանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։