Դեն Բիլզերյանն Արցախում կրակում է նռնականետից


16:50 , 28 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայտնի ամերիահայ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն Արցախում այցելել է հրաձգարան և կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նռնականետից: Հրաձգարան կատարած այցից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել  Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը:

Նշենք, որ Դեն Բիլզերյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի և նրա կնոչ` երգչուհի Սիրուշոյի հետ այսօր մեկնել է Արցախ: Նա հասցրել է լինել Ստեփանակերտում և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: