Ռոհանին նշել է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալու պատճառը


15:10 , 28 օգոստոս, 2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է այն պատճառը, ըստ որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալու որոշում է կայացրել։

Ռոհանիի խոսքերով՝ Թրամփի վրա ազդել են Իրանում ձմեռվա բողոքի ակցիաները։

«Դեկտեմբեր–հունվար ամիսների իրադարձությունները Թրամփին դրդել են հայտարարել. «Ես չեմ մնա ՀՀԳԾ–ում, եթե միայն Եվրոպան և մյուս երկրները չմիանան ինձ տարածաշրջանի և հրթիռների հետ կապված հարցերում»,– ընդգծել է Իրանի նախագահը։