«Ժողովուրդ». Սեյրան Սարոյանը մեկնել է Մոսկվա. նա պատրաստվում է մշտական բնակություն հաստատել այնտեղ


10:30 , 28 օգոստոս, 2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել:

Անձամբ Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, այլ ամբողջական բուժման համար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: