Իրանը Սիրիայի հետ պայմանագիր է ստորագրել


10:26 , 28 օգոստոս, 2018
Իրանը Սիրիայի հետ պայմանագիր է ստորագրել` սիրիական կողմին հակաահաբեկչական պայքարում և պաշտպանության ոլորտում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Պայմանագրով Իրանն իր պատրաստակամությունն է հայտնում նաև աջակցել Սիրիային սպառազինությունների մշակման գործում։ Այս քայլով Թեհրանը մեսիջ է ուղարկում ԱՄՆ-ին առ այն, որ չի պատրաստվում զիջել դիրքերը Սիրիայում ու Մերձավոր Արևելքում ամերիկյան պատժամիջոցների սահմանման ճնշումների ներքո։