Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը Սիփան Փաշինյանն է


00:30 , 28 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության որոշմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Սիփան Փաշինյանը:

Նշենք, որ Սիփան Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին է: