13 տղամարդ մեկ ամիս շարունակ բռնաբարել են 17-ամյա աղջկան՝ այլանդակելով նրա մարմինը դաջվածքով (Photo)


21:45 , 27 օգոստոս, 2018

17-ամյա աղջկան, որի անունը չի նշվում, առևանգել էին ավելի քան մեկ ամիս առաջ Մարոկոյում։ Զոհը կտտանքների և բռնաբարության է ենթարկվել 13 երիտասարդ տղամարդկանց կողմից, ընդ որում՝ սարսափելի միջադեպի մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն, երբ հանցագործներն իրենք են բաց թողել դեռահասին։

Իրավապաշտպան Բուհրա Աբդուի խոսքերով՝ դա այն պատճառով է տեղի ունեցել, որ տեղի բնակիչները վախենում են ոստիկանություն դիմել։

Նա պատմել է, որ աղջկան հիմա հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։

Այժմ ոստիկանները փնտրում են խմբավորման մյուս հինգ անդամներին, որոնց նրանք չեն կարողացել բռնել։

imageimageImage result